«Իմ այս քայլով ընդամենը փորձեցի իմ ընտանիքն ապրեցնել». Ծնվել է պատերազմում զոհված Լևոն Լևոնյանի եղբայրը
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեոն։
«Երևի Աստծո պարգև է ինձ համար, օրհնել է այսպես, որ կրկին մայրացել եմ։ Երեխան նոր կյանք է, նոր լույս է, կյանքի նոր իմաստ է դարձել մեզ համար»,- ասում է Լևոն Լևոնյանի մայրը՝ Անժելա Մնացականյանը։
Որոշումը հեշտ չի տրվել տիկին Անժելային. «Նույնիսկ մտքովս չէր էլ անցնում կարող եմ կրկին երեխա ունենալ։ Ինձ մոտ այն զգացումը չի եղել, Լևոնին կորցրել եմ, տեղը պետք է անպայման լրացնեմ։ Նույնիսկ վախ կար, մեծ վախ։
Իմ այս քայլով ընդամենը փորձեցի իմ ընտանիքն ապրեցնել»,- պատմում է տիկին Անժելան։
Մանրամասն՝ «Զինուժ»-ի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը
- Ապրելու նոր հույս ու լույս է բերել. ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը
- Ծնվել է պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը՝ Վանեն
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված եղբայրների՝ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. «Սամվելս մնում է իր տեղում, բայց փոքրիկը շունչ է բերել մեր տուն»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան