Մահացել է Նարա Շլեպչյանի որդին
65 տարեկան հասաակում մահացել է հայտնի հաղորդավարուհի Նարա Շլեպչյանի որդին՝ Արիկ Ավետիսյանը։
Գույժը այտնել է մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը.
«Ցավով տեղեկացնում եմ, որ այսօր 65 տարեկանում կյանքից հեռացավ Արիկ Ավետիսյանը։
Մի ամբողջ կյանք ես ճանաչել եմ Արիկին ու մի ամբողջ կյանք զարմացել ու սովորել նրանից մարդկային փոխհարաբերություններ, համեստություն ու խոնարհություն, մարդկանց օգնելու ու ծառայելու պատրաստակամություն։ Նուրբ ճաշակի և չափազանց նուրբ հումորի տեր մարդ էր մեր Արիկը։ Հազար ափսոս, որ անժամանակ մեզ լքեց սիրելի ընկերը, որդին, ամուսինը, հայրը...
Ցավակցում եմ սիրելի Նառա Շլեպչյանին՝ անժամանակ ու ցավալի կորստի համար։
Ցավակցում եմ կնոջը, երեխաներին, հարազատներին, ընկերներին...»։
Լուսանկարները՝ տարիներ առաջ Նարա Շլեպչյանի ծննդյան տարեդարձից են։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան