Նարեկն անբացատրելի հրաշքով մի քանի վայրկյան արթնացել, ջուր է ուզել ու կրկին գիտակցությունը կորցրել
Հրաշքով փրկված զինվոր Նարեկ Պողոսյանը բուժում է ստանում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:
«Զինուժ»-ը ռեպորտաժ է պատրաստել զինծառայող Նարեկ Պողոսյանի մասին, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել նախապես, սակայն ժամեր անց պաշտպանության նախարարությունը լրացուցիչ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է:
Նարեկ Պողոսյանը հիշում է՝ նախքան վնասվածք ստանալը առաջնագծում էր, հրաման է ստանում բուժակի հետ շտապելու հարակից մարտական հենակետ, որի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակում էր։ Պետք էր առաջնագծից արագ տարհանել ու առաջին բուժօգնության ցուցաբերել վիրավորներին
Գրեթե հասնում էինք դիրքեր։ Դիմացի դիրքրեից թիրախավորված կրակ էին բացել մեքենայի ուղղությամբ»,- պատմում է Նարեկը։
Բայց նա առաջ է շարժվել՝ վայրկյան առաջ ծառայակից ընկերներին օգնելու։ Գրեթե հենակետի մատույցներում հայտնվել է հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ...
Գանգուղեղային ծանր վնասվածք ստանալուց անմիջապես հետո բուժակը ստուգել է Նարեկի սրտի աշխատանքը և տեսնելով, որ չի շնչում, հրամանատարությանը հայտնել է նրա զոհվելու մասին: Մինչ հոսպիտալ հասցնելը Նարեկն անբացատրելի հրաշքով մի քանի վայրկյան արթնացել, ջուր է ուզել ու կրկին գիտակցությունը կորցրել:
«Ջուր եմ ուզել, երևի մեխանիկորեն, ասել եմ Նարեկն եմ...»։
Այդ պահից բժիշկների ինտենսիվ գործողությունների շնորհիվ Նարեկի կյանքը փրկվել է:
Ամիսներ շարունակ Նարեկը չէր կարողանում շարժվել, խոսել, ինչ-որ բան հիշել: Նարեկն այժմ վերականգնողական բուժում է ստանում «Զինվորի տանը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան