Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում էրդողանական վարչախմբի զինուժը ռմբակոծում է
Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում էրդողանական վարչախմբի զինուժն կրկին ռմբակոծում և բավական ակտիվ մարտեր է մղում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկների դեմ։ Այս մասին հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Առկա սուղ տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողություններ են ընթանում Իրաքի Դուհոկի շրջանում և Սիրիայի Ղամիշլիի ու Դերիկի հատվածներում։
Էրդողանական վարչախմբի զինուժի պաշտոնապես հաստաված կորուստներն այս պահի դրությամբ 12-ն են։ Քրդական կողմը ևս կորուստներ ունի։
Բաքվի բարբարոսական վարչախումբը շտապել է պաշտոնապես ցավակցել և զորակցություն հայտնել Իրաքի և Սիրիայի ինքնիշխան տարածքներ անօրինական կերպով ներխուժած էրդողանական վարչախմբին։
Այս ամենը ևս մեկ ցուցիչ է առ այն, թե ինչպիսի «հարևաններ» ունի Հայաստանի Հանրապետությունը արևելքից և արևմուտքից»,- գրել է նա։