Գյումրու, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։
Բերդ-Ճամբարակ և Ջերմուկի խաչմերուկից Գորայք գյուղ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհներին, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Դիլիջան, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարանի, Թալինի (բուք է) և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին տեղում է ձյուն։
Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում և Գորայք գյուղում բուք է: