Երևանում փակցված «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են» գրությամբ պաստառը ժամեր անց հեռացնել է
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախօրեին Խանջյան փողոցի վերնանցման երկու կողմերում փակցրել էին «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են» գրությամբ և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներով պաստառներ, նշված գործիչներին աջակցող հայտարարության մեջ դատապարտվել էին ՀՀ-ում ԱՀ պետական ինստիտուտների գործունեության դեմ կատաղի պայքար մղող, Արցախի բռնի հայաթափումն այս օրերին Երևանում տոնող իշխանությունները։
«Կանխատեսելի էր, որ Արցախի հետ առնչվող ցանկացած տեսանելի գրություն, անձանց կամ պետական խորհրդանիշերի լուսանկար երկար չի մնա Երևանի կենտրոնում, մանավանդ այն պարագայում, երբ դրանք փակցվում են Արցախը Ադրբեջանին հանձնած վարչապետի ավտոշարասյան անցնելու պահին, նրա աչքի առջև։
Պաստառները հաշված ժամեր անց հեռացնելը ՔՊ-ական իշխանության թուլամորթության, թրքապաշտության, Ալիևից ունեցած վախերի մասին ևս մեկ փաստ է։
Նշված արարքը, ինչպես նաև օրերս Արցախի պետական ինստիտուտների գործունեության, Արցախի պետականության լուծարումը չեզոքացնող գործողությունների դեմ մոլեգնող արշավանքը վկայում է, որ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը Բաքվի բանտում նաև նիկոլական իշխանության միտումնավոր գործունեության, Ալիևի հետ հանցավոր փոխպայմանավորվածության արդյունք է»,- նշված է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարության մեջ։