ՄՕԿ-ի նախագահ. Ուկրաինայի կողմից Օլիմպիական խաղերը բոյկոտելն աբսուրդ է
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ափսոսանք է հայտնել Ուկրաինայի կողմից 2024 թվականի Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտի կապակցությամբ։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի սկզբին ՄՕԿ-ը Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլատրել էր մասնակցել 2024 թվականի ամառային խաղերին, բայց չեզոք կարգավիճակով, առանց պետական խորհրդանիշների և մի շարք լրացուցիչ սահմանափակումներով։
ՄՕԿ-ի որոշումը տարաբնույթ արձագանք է առաջացրել ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Ուկրաինայում։ Ռուսաստանից պնդում են, որ մրցույթներին ռուսների ընդունելության տարբեր տեսակի «լրացուցիչ պայմանները» խտրականության հերթական ակտ են։
Ուկրաինայում ՄՕԿ-ի որոշումը հիմնականում դատապարտվել է, և երկրի երիտասարդության և սպորտի նախարարությունը սկսել է ուսումնասիրել Օլիմպիական խաղերին ազգային հավաքականի հնարավոր հրաժարվելու հարցը՝ ի նշան բողոքի:
Բախը գերմանական Die Zeit հրատարակությանը տված հարցազրույցում զարմանք է հայտնել ուկրաինական իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ. «Ուկրաինան չպետք է պատժի սեփական մարզիկներին ռազմական հակամարտության պատճառով և խլի նրանց Օլիմպիական խաղերի երազանքը։ Սա մի տեսակ աբսուրդ է»:
Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ իր գերատեսչությունն ի սկզբանե մտադիր չէր «կատարել Ուկրաինայի բոլոր պահանջները». «Մենք գործում ենք ճշգրիտ և դիվանագիտորեն, ռուսների և բելառուսների վերաբերյալ որոշումը չի նշանակում աջակցություն ռազմական գործողություններին։ Հակամարտության հենց սկզբից մենք ուկրաինացի մարզիկների կողքին էինք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան