Սոչիում փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել
Սոչիում ուժեղ քամուց ծառն արմատախիլ է եղել, ընկել տղամարդու վրա։ Նա մահացել է։ «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
Կրասնոդարի երկրամասի դատախազության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հաստատել են տեղեկությունը։ «Սոչիի Կենտրոնական շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի պատճառների և պայմանների վերաբերյալ, ինչպես նաև իր հսկողության տակ է վերցրել նախաքննական ստուգումը»,- հայտնել են վարչությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիում սաստիկ քամին տապալել է ավելի քան 80 ծառ և վնասել տասնյակ բազմաբնակարան շենքերի տանիքներ։
ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայության հաղորդմամբ, խափանվել է էլեկտրամատակարարումը, ընդհանուր առմամբ՝ մինչև 11800 մարդ գտնվում է հոսանքազրկման գոտում։
Հարակից հրապարակումներ`
- Սոչիում փոթորիկը տապալել է տասնյակ ծառեր և վնասել տների տանիքները
- Սոչիում պատրաստվում են «դարի փոթորիկին»