Ավտոճանապարհները՝ ժամը 17։00-ի դրությամբ
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Աշոցքի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Քուչակ-Միրաք, Ալագյազ-Արթիկ ճանապարհներին, Աշոցքի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում բուք է։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Բքի պատճառով Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդմամբ, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքներին խոչընդոտում է սաստիկ բուքը
- Սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, քամու ուժգնացում, բուք
- Կան փակ, դժվարանցանելի ճանապարհներ, որոշ ավտոճանապարհներին էլ ձյուն է ու բուք
- Ավտոճանապարհներին առատ ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
- Ձյուն, մերկասառույց ու բուք. Հանրապետության ճանապարհների վիճակը