«Հայաքվեի» 2-րդ փուլին անցնելուց առաջ պետք է վիճարկենք «Հանրաքվեի» մասին օրենքը. Չալաբյան
««Հայաքվեի» երկրորդ փուլի հետ կապված գոյություն ունի մի առանցքային խոչընդոտ՝ «Հանրաքվեի» մասին օրենքի առերևույթ հակասահմանադրական բնույթը»,- ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածն է կարգավորում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե հրավիրելու հնարավորությունը. նախատեսում է կոնկրետ խնդրի շուրջ 300 հազար քաղաքացիների ստորագրություն հանրաքվե հրավիրելու պահանջով ԿԸՀ դիմելու համար։ Այդ դեպքում, ԿԸՀ-ն վավերացնելով այդ ստորագրությունների ճշմարտացիությունը, օրենքի ուժով պետք է հրավիրի հանրավքե։
«Հանրավքեի» մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2018-ի մարտին, Չալաբյանի խոսքով, իրենց տեսանկյունից, բազմաթիվ ապօրինի և հակասահմանադրական խոչընդոտներ է ստեղծել այդ իրավունքի իրացման համար. պարտադրում է ստորագրահավաքը տեղի ունենա ՏԻՄ տարածքում, աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, ՏԻՄ աշխատակցի անմիջական մասնակցությամբ։
«Առաջին փուլով անցել ենք ու տեսել, որ այդ սահմանափակումները տաս անգամ սահմանափակում է մեր հնարավորությունը գործընթացի մեջ քաղաքացիներին ներգրավելու համար։
Եկել ենք այն եզրակացության, որ սկզբում պետք է վիճարկենք այս օրենքի սահմանադրականությունը։ Պատրաստվում ենք՝ կամ մեր փաստարկների հիման վրա օրենքը փոխվի Ազգային ժողովում, կամ եթե դա տեղի չունենա, դրա հավականությունը մեծ է, քանի որ այս ԱԺ-ն որևէ խելամիտ փաստարկի ունկնդիր չի լինում, դիմել Սահմանադրական դատարան՝ փոխելու օրենքը։
Այսինքն, երկրորդ փուլի գնալուց առաջ միջանկյալ խնդիր է առաջանում, որպեսզի կարողանանք երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրացնել»,- ասաց Ա. Չալաբյանը։
Նա նաև հայտարարեց, որ «Հայաքվեն» որպես նախաձեռնությունը, ընտրությունների մասնակցելու որևէ նպատակ չի հետապնդում. «Շատ դժվար է ասել, թե որտեղից է արտահերթ ընտրությունների թեզը մտել շրջանառության մեջ. «Հայաքվեն» որպես նախաձեռնությունը, որպես այդպիսին, ընտրությունների մասնակցելու որևէ նպատակ չի հետապնդում, նրա նպատակը քաղաքացիական դաշտում է»։
Նա նշեց, որ եթե այդպիսի ընտրություններ տեղի ունենան, «Հայաքվեի» մասնակից առանձին անձինք, որոնք ունեն քաղաքական հավակնություններ, կարող են այդ ընտրություններին տարբեր ձևաչափերով մասնակցել, բայց դա ապագայի հարց է:
«Երբ որոշակիություն կառաջանա այդ ընտրությունների հետ կապված, որովհետև այս պահին դրանք սպեկուլյացիաներ են՝ կլինի ընտրություն, թե չի լինի, «Հայաքվեի» ամեն մի մասնակից իր դիրքորոշումը դրա հետ կապված կհայտնի: «Հայաքվեն» ոչ ընտրություններին մասնակցելու լիազորություն ունի, ոչ էլ մանդատ»,-ասաց Ա.Չալաբյանը։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
Առաջին փուլով Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի ստորագրել է՝ պահանջելով քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ Սակայն դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ն ընդդեմ 3-ի ձայների հարաբերակցությամբ, բացասական եզրակացություն է հայտնել «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի վերաբերյալ։ Դեկտեմբերի 5-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
Հարակից հրապարակումներ`
- Մերժելով մեր նախագծի ընդունումը՝ ՔՊ-ն դրսևորել է ինքնիրավչություն և փաստացի զավթել իշխանությունը. «Հայաքվե»
- Եթե «Հայաքվեի» նախագիծն ընդունվեր, Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան
- ԱԺ-ն երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե»-ի նախաձեռնության վերաբերյալ հայտարարության տեքստի քվեարկությունը
- «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի ժամը10:00-ին գնալ ԱԺ-ի դիմաց
- Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան
- «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան
- Քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին