Քաղաքական 17:45 25/12/2023 Հայաստան

Նևրոզով կարող է տառապել ոչ միայն անհատ անձը, այլև հասարակությունը. Կարինե Նալչաջյան

Ացնող 2023 թվականը մեր հասարակության համար լի էր դրամատիկ  իրադարձություններով։ Ինչպե՞ս անցնող տարին ազդեց հայ ժողովրդի և իր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների հոգեբանության վրա, ի՞նչ է պետք բացասական տենդենցները բեկելու համար։ Վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանին։

Կ Նալչաջյան-Այսօրվա մեր հասարակության հոգեբանական վիճակը շատ բազմաշերտ է։ Երբ մենք հետ ենք նայում, թեկուզ անցնող տարվա սահմաններում՝ ես կասեի, տարին ողբերգական է եղել մեզ համար։ Այդքան կորուստենր, արյուն, Արցախի կորուստ, ըստ էության, տեղահանված, բնավեր, տնազուրկ մարդիկ, որոնք եկել են այստեղ և մի կերպ տեղավորվել՝ Աստված գիտի, թե ինչպես։ Մեր ազգի, մեր պատմության համար ամենադրամատիկ ողբերգական էջերից մեկն ենք թերթում։

Մեր շուրջը դիտարկելով՝ կարող ենք տեսնել, որ հասարակական տրամադրությունները տարբեր են։ Մեծ մասսամբ, ես տեսնում եմ արդեն գիտակցված մոտեցում երևույթներին։ Մարդիկ արդեն հասկանում են իրականությունը։ Գիտեք, կա հոգեբանական մի այսպիսի ինքնապաշտպանական մեխանիզմ, երբ դու ծանր իրադրության մեջ ես, երբ սթրեսային ֆրյուստրացիայի պայմաններում է մեր հոգեկան աշխարհը, այն սկսում է ինքնապաշտպանվել։ Մեխանիզմները բազմազան են, այդ մեխանիզմներից մեկը իրականության ժխտումն է  և հուզական մեկուսացումը։ Այսինքը, եթե իրականությունն անտանելի է ծանր և դու այդ իրականության վրա ազդելու լծակներ չունես, այդ ժամանակ սկսում է քո հոգեբանական ինքնապաշտպանությունը աշխատել և ժխտում ես իրականությունը, հուզականորեն առանձնանում ես, և քո փոքր «ես»-ի սահմաններում շարունակում ես քո գոյությունը։

Մարդկանց մոտ ձևավորված է մի մտայնություն՝ իրադարձությունների լծակներն իմ ձեռքին չեն, կատարվում է այն, ինչ կատարվում է։ Նույնիսկ կարող ենք գնահատել տեղի ունեցածի ամբողջ ողբերգականությունը, սպասումները, թե էլ ինչ կարող է լինել, իսկ դրանք միայն բացասական են։ Մտածելով, որ չի կարող այդ ամենի վրա ազդել, մարդն պարփակվում է իր մեջ և սկսում է իր կենցաղով, առօրյա հարցերով զբաղվել և կարծես, թե ամեն ինչ անցնում է իր կողքով։ Այս իրավիճակում, մարդիկ մեծ մասամբ, եթե նույնիսկ գիտակցում են իրականությունը, ապա այս պաշտպանական մեխանիզմներով են ապրում...

Panorama.am-Ի՞նչ է անհրաժեշտ մեր հասարակության մոտ գերակայող ապատիայի հոգեվիճակում բեկում արձանագրելու համար։

Կ. Նալչաջյան-Հասարակությունը, սոցիալ-հոգեբանական խմբերը նույնպես կարող են հայտնվել նևրոտիկ հոգեվիճակում։ Այսինքը նևրոզով կարող է տառապել ոչ միայն անհատ անձն, այլև հասարակությունները։ Հիմա մեր վիճակը նևրոտիզացված վիճակ է։ Բայց ի տարբերություն անհատական մակարդակի, նևրոզները խմբային մակարդակում արագ շտկելի են։

Դրական լիցքեր, որոշակի դրական ներարկումներ, փոփոխություն և մենք ականատեսը կլինենք, թե ինչ զարթոնք ու ցնծություն են ապրում մարդիկ, որ կարող են այդ մղձավանջից դուրս գալ։ Դրական փոքր փոփոխություններ, մի բան, որ ասենք, որ այս չարիքից ազատվելու դրական ինչ-որ մի քայլ տեղի ունեցավ և մենք կտեսնենք, որ մեր ժողովուրդն այնքան վատը չե,ինչքան մտածում ենք, ուղղակի մեզ դրել են զոհի կարգավիճակում, իսկ հոգեբանկան օրինհաչափույուններն այդ դեպքում աշխատում են։

Ամենաառաջին բանը, որը ես կասեի, չարիքից ազատվելն է՝ ներքին չարիքից և դուք կտեսնեք, թե ինչ ոգևորություն կլինի, թե ինչրպես մեր ժողովրդի ներքին պոտենցիալը, ռեսուրսները կսկսեն  աշխատել և մենք այդ ինքնապահպանման բնազդը, որ կարծես թե կորցրել ենք, կարծես թե հաշտվել ենք արյան հետ, հայրենիքի կորստի հետ, գերիներ ունենալու հետ, անարժանապատիվ լինելու հետ, կտեսնենք, որ ո՛չ, մենք այդ ազգը չենք։ Այստեղ էլիտաների դաշտում է գնդակը։ Սովորկան քաղաքացին կարող է այդ ամեն ինչը զգալ, տառապել, հիվանդանալ, մահանալ, մենք այդ դեպքերն էլ ունենք, այս ամենը չեն կարողնում տանել մարդիկ։ Բայց մարդը լծակներ չունի կազմակերպչական ինչ-որ բաներ անելու։

Այնուամենայնիվ պետք է առաջամարտիկեր լինեն, ազգի մի պանսիոնար հատված, որը գնում է առաջ, հարիազմատիկ մարդիկ, ազնիվ նպատակներ ունեցող մարդիկ, որպեսզի մարդիկ կարողնան հավատալ։ Հիմա մարդիկ չեն ել հավատում։ Այդպիսի վերելքից հետո այս իրավիճակն է և ներկայում մարդիկ շատ պահանջկոտ են դարձել, ասում են՝ ովքե՚ր են այնտեղ կանգնած, ես գնա՞մ, թե/ չգնամ, չէ, էս մարդը կանգտնած է՝ ես չեմ գնա։ Այս ամենի մեջ մի տեսակ քմահաճ աղջկա, պահվածք եմ տեսնում։

Էլիտայի խնդիր է, պետք է էլիտան ինքնակազմակերպվի, ամբիցիաները մի կողմ դնեն, ձևակերպեն ընդհանուր նպատակներ։ Հենց, որ քաղաքական էլիտան, մտավորական էլիտան, որն էլի քնած է, չի երևում, ընդհանուր նպատակներ ձևակերպի և գոնե մի փոքր ինքնակազմակերպվի՝  մենք թռիչքի կարող ենք ականատես լինել։ Հոգեբանորեն անտարբեր թվացող, քնած ազգի թռիչքին մենք կարող ենք ականատես լինել։ Գնդակն էլիտայի դաշտում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից հղումում։

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}