Գերտ Վիլդերսը կոչ է արել Թուրքիայում աշխարհիկությանը աջակցող քաղաքացիներին ընտրել նոր առաջնորդ
Նիդերլանդների ծայարհեղ աջ «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, որը հայտնի է իր հակաթուրքական և հակաէրդողանական դիրքորոշմամբ, Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, նա կոչ է արել Թուրքիայում աշխարհիկությանը աջակցող քաղաքացիներին ընտրել նոր առաջնորդ։
«Հոլանդիայում հաղթեցի ընտրություններում և մաղթում եմ, որ հաջորդ ընտրություններում աշխարհիկությանն ու քեմալիզմին աջակցող Թուրքիայի քաղաքացիները ընտրեն նոր առաջնորդ, ով կկարողանա հաղթել հաջորդ ընտրություններում»,-նշել է գործիչը։
Ավելի վաղ հոլանդացի գործիչը հայտնել էր, որ դեմ է Թուրքիայի եվրաանդամակցությանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարելով բռնապետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմադրման 100-ամյակին Վիլդերսը հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ․
«Այժմ ժամանակն է ազատվելու իսլամի դիկտատորից և ընտրելու այնպիսի մի առաջնորդ, ով կհպարտանա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժառանգությամբ, կկենտրոնանա իրական աշխարհիկ պետության վրա, ավանդ կունենա կանանց անվտանգության և իրավունքների պաշտպանության ոլորտում և կկանգնեցնի արաբների զանգվածային հոսքը Թուրքիա», - նշել է նա։