ԵԱՏՄ երկրներում արտադրվող ապրանքների համար բացվել է 90 մլն-անոց իրանական շուկան․ Պուտին
«Այսօր կշարունակենք մեր աշխատանքը,կդիտարկենք մի շարք կարևոր հիմնարար հարցեր, որոնք միտված կլինեն Եվրասիական տնտեսության զարգացմանը։ Նախատեսվում է ընդունել համաձայանգիր, որով կհաստատենք մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածը և ապագայում մեր ասոցիացիայի շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին։ Այսինքն, ըստ էության, սա ծրագրային բնույթի նոր փաստաթուղթ է, որը նախատեսում է հատուկ միջոցառումներ՝ առանցքային համատեղ ջանքերն ակտիվացնելու համար, ինչպես նաև սահմանում է փոխգործակցության լրացուցիչ ոլորտներ, ինչպիսիք են կլիմայական օրակարգը, բժշկությունը և այլ։ Ակնկալում եմ անդամների ակտիվ մասնակցությունը՝ հույս ունենալով, որ մենք կհաստատենք հռչակագիրը»,- Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին բացման խոսում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Իրանի հետ ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր։
«Այս համաձայնագիրը կարող է իսկապես լուրջ նշանակություն ունենալ Եվրասիական միության կապերի ամրապնդման համատեքստում այս ամենախոշոր և տեխնոլոգիապես զարգացած երկրներից մեկի հետ։ Եվրասիական տարածաշրջանի տնտեսությունները, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաները կստանան անմաքս 90 միլիոնանոց իրանական հսկայական շուկա»,- հավելեց Պուտինը։
Ըստ Պուտինի՝ ԵԱՏՄ շրջանակում այն երկրների գործարար շրջանակները, որոնք ակտիվ առևտուր են անում իրանցի գործընկերների հետ, այժմ նրանց առևտրային համագործակցության պայմանները նկատելիորեն նոր կլինեն։
«Իրանում առևտրի ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր բոլոր պետությունները կապող տրանսպորտի զարգացմանը: Տրանսպորտային լոգիստիկ երթուղիների լոգիստիկ համակարգը, ինչպիսիք են միջազգային միջանցքները, նախադրյալներ կստեղծեն զբոսաշրջային բորսաների ինչ-որ գործառնությունների արտադրությունը մեծացնելու համար»։
Ավելի վաղ կառավարությունից հայտնել են, որ Ն.Փաշինյանը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը և Ալիևն Լեռնային Ղարաբաղում աշնանային իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, սա նրանց հինգերորդ հանդիպումն էր։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
- Պեսկով. Պուտինը և Փաշինյանը կկարողանան շփվել ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան