Պեսկով. Պուտինը և Փաշինյանը կկարողանան շփվել ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում՝ ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության ղեկավարների մասնակցությամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու առաջիկա իրադարձությունների շրջանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ կլինեն։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոյի ու Փաշինյանի ինքնաթիռները կայանել են կողք կողքի
- Ղարաբաղյան վերջին իրադարձություններից հետո Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ կհանդիպեն ԱՊՀ գագաթնաժողովում.ԶԼՄ
- Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան