Վուչիչն ընդդիմության բողոքի ակցիաներն անվանել է Սերբիան ինքնիշխանությունից զրկելու փորձ
Սերբիայում ընդդիմության կողմնակիցները, ովքեր համաձայն չեն դեկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հետ, շրջապատել են Բելգրադի ասամբլեայի (ներկայացուցչական մարմնի և վարչակազմի) շենքը։
Ռիա նովոստին գրում է, որ «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի կողմնակից ցուցարարները փայտերով ու քարերով կոտրել են շենքի դռների ապակիները, մոտակա պատուհանները, տեսախցիկներ։ Նրանք փորձել են ներխուժել շենք, սակայն ոստիկանների կողմից արգելափակվել են։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել նրանց դեմ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադում կատաղի ցույցերը Սերբիային անկախությունից և ինքնիշխանությունից զրկելու փորձ են, իշխանությունները կպաշտպանեն կարգուկանոնը։
Սերբիայի նախագահն իր ուղերձում ասել է, որ «տարածաշրջանում ոմանք արդեն սկսել են տոնել հաջող հեղափոխությունը»: Ըստ նրա, երկրում տեղի ունեցողը լուրջ աշխարհաքաղաքական հանգամանքների արդյունք է, «փորձում են ոչնչացնել Սերբիայի Հանրապետության անկախությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել այլ պետությունների գործընկեր հետախուզական ծառայություններին, որոնք զգուշացրել են Սերբիայի իշխանություններին մոտալուտ անկարգությունների մասին։
Մեկ շաբաթ առաջ Սերբիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր նախագահ Վուչիչի կոալիցիան՝ հավաքելով ձայների 47,36%-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին