Ստորագրվեց ԵԱՏՄ-ի նինչև 2045 թվականի զարգացման հռչակագիրը
Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Սա ԵԱՏՄ վերջին միջոցառումն է անցած տարվա ընթացքում, ուստի մասնակիցներն ավանդաբար ամփոփել են արդյունքները և նախանշել ապագայի ծրագրերը՝ ստորագրելով մի շարք փաստաթղթեր։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն
Ռուսաստանն առաջարկել է տնտեսական գործընթացների հետագա՝ մինչև 2030 թվականի զարգացման մասին հռչակագիր ստորագրել, իսկ ապագայի համար՝ մինչև 2045 թվականը։
«Սա նոր ծրագրային փաստաթուղթ է, որը նախատեսում է հատուկ միջոցառումներ՝ ակտիվացնելու համատեղ ջանքերն առանցքային ոլորտներում, ինչպես նաև սահմանում է փոխգործակցության լրացուցիչ ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ հարցեր»,-պարզաբանել է Վլադիմիր Պուտինը։ Հռչակագրի մշակմանը մասնակցել են ԵԱՏՄ բոլոր երկրների կառավարությունները և փորձագետները։ Նրանք որոշեցին փաստաթուղթը ստորագրել հանդիպման ավարտին, որը սկսվեց նեղ ձևաչափով և շարունակվեց ընդլայնված կազմով։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք ԵԱՏՄ-ի ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա.Փաշինյան
- Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին.Պուտին
- Սա տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ․ Փաշինյան
- ԵԱՏՄ երկրներում արտադրվող ապրանքների համար բացվել է 90 մլն-անոց իրանական շուկան․ Պուտին