Ղարաբաղյան վերջին իրադարձություններից հետո Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ կհանդիպեն ԱՊՀ գագաթնաժողովում.ԶԼՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Լեռնային Ղարաբաղում աշնանային իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն
Երևանն ու Բաքուն դեռ չեն հայտարարել միջոցառման շրջանակում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու պլանների մասին:
Կառավարության մամուլի ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։
Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, սա նրանց հինգերորդ հանդիպումն էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան