Արհեստական ինտելեկտի ծրագիրը Ռաֆայելի նկարում հայտնաբերել է մեկ այլ նկարչի վրձին
Բրեդֆորդի համալսարանի գիտնականների կողմից ստեղծված արհեստական ինտելեկտի ծրագիրը պարզել է, որ Հովսեփի դեմքը իտալացի վարպետ Ռաֆայել Սանտիի հայտնի «Տիրամայրը վարդով» կտավում (մոտ 1517 թ.) նկարել է մեկ այլ նկարիչ։
Artguide.com-ը գրում է, որ արհեստական ինտելեկտը վերլուծել է 4000 պարամետր, ներառյալ վրձնահարվածը, ներկապնակը և տոնային հարաբերությունները:
«Տիրամայրը վարդով» կտավը պահվում է Պրադոյի թանգարանում։ Նկարը երկար ժամանակ եղել է փորձագետների վեճի առարկա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին