Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին.Պուտին
«Մենք գոհունակությամբ ենք նշում, որ այս տարի ասոցիացիայի բոլոր երկրներն արձանագրել են կայուն տնտեսական աճ»,-Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում առաջին երեք եռամսյակներում ՀՆԱ-ն աճել է 3%-ով, իսկ տարեվերջին սպասվում է 3,5% աճ։
«Համախառն արդյունքի աճ կա, այն էլ շատ զգալի, այլ երկրներում նույնպես։ 9 ամսում Հայաստանում այն կկազմի 9 տոկոսից ավելի։ Սա շատ լավ ցուցանիշ է»,-հայտնեց Պուտինը և շարունակելով ներկայացնել նշեց՝ Ղազախստանում այս ցուցանիշը կազմել է գրեթե 5%, Ղրղզստանում` ավելի քան 4%, իսկ Բելառուսում` 3,5%:
Ըստ Պուտինի՝ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,5%-ով, շինարարությունը՝ 9,3%-ով, իսկ գործազուրկների թիվը ընդհանուր առմամբ նվազել է 14,2%-ով.
ՌԴ նախագահը նշեց, որ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ԵԱՏՄ հինգ երկրների միջև առևտուրն աճել է 8,9 %-ով։
Հիշեցնելով, որ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները՝ Պուտինն ասաց. «Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին և ընկերներին։ Իհարկե, մենք նրանց կտրամադրենք ողջ անհրաժեշտ օգնությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Սա տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ․ Փաշինյան
- ԵԱՏՄ երկրներում արտադրվող ապրանքների համար բացվել է 90 մլն-անոց իրանական շուկան․ Պուտին
- Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան