Գեղարքունիքում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է մինչև 34 սմ-ի, Վայոց ձորի լեռներում՝ 40 սմ-ի
Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 23-ին և 24-ին դիտվել են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում, որոնք լեռնային շրջաններում ուղեկցվել են ուժեղ բքով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է․
◾️Շիրակում՝ 7-16սմ,
◾️Կոտայքի լեռներում՝ 15-17սմ,
◾️Կոտայքի նախալեռներում՝ 2սմ,
◾️Գեղարքունիքում՝ 5-34սմ,
◾️Լոռիում՝ 1-7սմ,
◾️Արագածոտնի լեռներում՝ 11-19սմ,
◾️Արագածոտնի նախալեռներում՝ 3սմ,
◾️Վայոց ձորի լեռներում՝ 40սմ,
◾️Սյունիքի նախալեռներում՝ 4-5սմ։
Դեկտեմբերի 23-ին և 24-ին հանրապետության տարածքում քամու առավելագույն արագությունը պոռթկումների ժամանակ կազմել է․
◾️Ստեփանավանում՝ 46մ/վ,
◾️Բագրատաշենում՝ 35մ/վ,
◾️Պուշկինի լեռնանցքում 32մ/վ,
◾️Իջևանում՝ 28մ/վ,
◾️Արագած բարձր լեռնային կայանում՝ 27մ/վ,
◾️Արթիկում՝ 26մ/վ,
◾️Մարտունիում՝ 25մ/վ,
◾️Վանաձորում՝ 23մ/վ,
◾️Գավառում՝ 22մ/վ։
Մյուս օդերևութաբանական կայաններում՝ 15-20մ/վ արագությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բուք ու մերկասառույց. Հայաստանում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան
- Սպիտակի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է
- Գյումրու, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում բուք է
- Ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքներին խոչընդոտում է սաստիկ բուքը
- Սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, քամու ուժգնացում, բուք
- Կան փակ, դժվարանցանելի ճանապարհներ, որոշ ավտոճանապարհներին էլ ձյուն է ու բուք
- Ավտոճանապարհներին առատ ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
- Աշոցքում, Ամասիայում և Անիում բուք է
- Ձյուն, մերկասառույց ու բուք. Հանրապետության ճանապարհների վիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան