Այժմ ողջ ընդդիմադիր քաղտեխնոլոգիան լծված է սովորական մարդուն գառլախելու գործին. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, անդրադառնալով Սևադա Խոջաբաղյանի՝ «Մեր ժամանակների հերոս»-ը դառնալու արձագանքներին, գրել է.
«Հիմա ուրիշ անկյունից վերլուծենք
Սևադա Խոջաբաղյանը, ով դավաճանների կողմից արժանացել ա «Մեր օրերի հերոսը» կոչման, մաթեմատիկայի ուսուցիչ է, հիմնել է իր դպրոցը, մաթեմատիկայի խնդիրների լուծումների գրքեր է գրել:
Եվ առաջին հայացքից սովորական մարդ է:
Երբ ընդդիմադիր գործիչներին հարցնում ես, ինչու՞ չեք գնում սովորական մարդկանց հետ իրենց տներում հանդիպելու, շատերն ասում են՝ մեզ ատում են, ո՞նց գնանք:
Այժմ ողջ ընդդիմադիր քաղտեխնոլոգիան լծված է սովորական մարդուն գառլախելու գործին՝ մարդու «խղճուկ» տեսքի հիման վրա, իսկ դավաճանները Սևադա Խոջաբաղյանին հերոսացնելով՝ գրավեցին բոլոր սովորականների սրտերը: Հասկանալի է, որ սիրտը գրավում են, հետո սպանում են, բայց անգամ Արցախի աղետից հետո արցախամետ ուժերը սովորական մարդկանց սիրտը չգրավեցին, և սովորական մարդիկ են ամենաշատ զոհը տալիս պատերազմներում:
Ուրվագծվում է, որ հաջորդ իշխանությունը կլինի նա, ով իսկապես սիրում է սովորական մարդուն, ո՛չ դավաճանում, ո՛չ էլ գառլախում: Այս ամենն էլ վերլուծում եմ որպես սովորական մարդ:
Իսկ ընդդիմությունը 1 միլիոն դրամ չունե՞ր ու արձանիկ, որ իր հերոսին սահմաներ ժողովրդի մեջից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան