Ադրբեջանի ավիաընկերությունները 2023 թ.Հայաստանին 90.000 եվրո են վճարել Նախիջևան թռչելու համար
Հայաստանը չի փակել իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար անգամ Լեռնային Ղարաբաղի` ամիսներ տևած շրջափակման ժամանակ։
«Սպուտնիկ Արմենիա»-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– նշել են կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան