Սա մի առանձնահատուկ հաճույք է, որ կվայելեն իշխանությունները ամանորյա տոներին․ Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․
«Հայաստանի կառավարությունը տոներին ընդառաջ ամենինչ կորցրած արցախցիներին զրկեց թոշակներից, նպաստներից, այդ թվում հաշմանդամության, սառեցվել են նաև որպես օգնություն տրվող գումարները։
Բացատրություն չկա, թե ինչու։ Պատկերավոր ասած արցախցիների բլոկադան շարունակվում է Հայաստանում։ Բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, մանկահասակ երեխաների հետ և նորից սովին դեմհանդիման։
Նպատակը արցախցիներին նսեմացնելն է, սա մի առանձնահատուկ հաճույք է, որ կվայելեն իշխանությունները ամանորյա տոներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան