Կիևի իշխանությունը սկսում է հասկանալ բանակցելու անհրաժեշտությունը․ Լուկաշենկո
Վլադիմիր Զելենսկին սկսել է հասկանալ, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհը միակն է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Կարծում եմ՝ լավագույն հնարավորությունը (2024 թվականին Ուկրաինայի հարցով լուծում գտնելու համար - խմբ.) Կիևի իշխանությունների հետ աշխատելն է ,ինչ-որ կերպ ավելի սերտորեն, որպեսզի նրանք հասկանան, որ դա միակ հնարավորությունն է։ Եթե նրանք չօգտվեն դրանից, ապա լիակատար փլուզում կլինի»,- լրագրողներին ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, այժմ սա արդեն հասել է քաղաքական գործիչների ականջին։
«Զինվորականները միշտ ճնշում են գործադրում, զինվորականները տեսնում են, թե ինչ է կատարվում։ Ճնշումը շատ ուժեղ է։ Դուք հավանաբար Զելենսկու ասուլիսից նկատեցիք, որ նա սկսում է հասկանալ դա», - նշել է Լուկաշենկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան