Նևրոզով կարող է տառապել ոչ միայն անհատ անձը, այլև հասարակությունը. Կարինե Նալչաջյան
Ացնող 2023 թվականը մեր հասարակության համար լի էր դրամատիկ իրադարձություններով։ Ինչպե՞ս անցնող տարին ազդեց հայ ժողովրդի և իր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների հոգեբանության վրա, ի՞նչ է պետք բացասական տենդենցները բեկելու համար։ Վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանին։
Կ Նալչաջյան-Այսօրվա մեր հասարակության հոգեբանական վիճակը շատ բազմաշերտ է։ Երբ մենք հետ ենք նայում, թեկուզ անցնող տարվա սահմաններում՝ ես կասեի, տարին ողբերգական է եղել մեզ համար։ Այդքան կորուստենր, արյուն, Արցախի կորուստ, ըստ էության, տեղահանված, բնավեր, տնազուրկ մարդիկ, որոնք եկել են այստեղ և մի կերպ տեղավորվել՝ Աստված գիտի, թե ինչպես։ Մեր ազգի, մեր պատմության համար ամենադրամատիկ ողբերգական էջերից մեկն ենք թերթում։
Մեր շուրջը դիտարկելով՝ կարող ենք տեսնել, որ հասարակական տրամադրությունները տարբեր են։ Մեծ մասսամբ, ես տեսնում եմ արդեն գիտակցված մոտեցում երևույթներին։ Մարդիկ արդեն հասկանում են իրականությունը։ Գիտեք, կա հոգեբանական մի այսպիսի ինքնապաշտպանական մեխանիզմ, երբ դու ծանր իրադրության մեջ ես, երբ սթրեսային ֆրյուստրացիայի պայմաններում է մեր հոգեկան աշխարհը, այն սկսում է ինքնապաշտպանվել։ Մեխանիզմները բազմազան են, այդ մեխանիզմներից մեկը իրականության ժխտումն է և հուզական մեկուսացումը։ Այսինքը, եթե իրականությունն անտանելի է ծանր և դու այդ իրականության վրա ազդելու լծակներ չունես, այդ ժամանակ սկսում է քո հոգեբանական ինքնապաշտպանությունը աշխատել և ժխտում ես իրականությունը, հուզականորեն առանձնանում ես, և քո փոքր «ես»-ի սահմաններում շարունակում ես քո գոյությունը։
Մարդկանց մոտ ձևավորված է մի մտայնություն՝ իրադարձությունների լծակներն իմ ձեռքին չեն, կատարվում է այն, ինչ կատարվում է։ Նույնիսկ կարող ենք գնահատել տեղի ունեցածի ամբողջ ողբերգականությունը, սպասումները, թե էլ ինչ կարող է լինել, իսկ դրանք միայն բացասական են։ Մտածելով, որ չի կարող այդ ամենի վրա ազդել, մարդն պարփակվում է իր մեջ և սկսում է իր կենցաղով, առօրյա հարցերով զբաղվել և կարծես, թե ամեն ինչ անցնում է իր կողքով։ Այս իրավիճակում, մարդիկ մեծ մասամբ, եթե նույնիսկ գիտակցում են իրականությունը, ապա այս պաշտպանական մեխանիզմներով են ապրում...
Panorama.am-Ի՞նչ է անհրաժեշտ մեր հասարակության մոտ գերակայող ապատիայի հոգեվիճակում բեկում արձանագրելու համար։
Կ. Նալչաջյան-Հասարակությունը, սոցիալ-հոգեբանական խմբերը նույնպես կարող են հայտնվել նևրոտիկ հոգեվիճակում։ Այսինքը նևրոզով կարող է տառապել ոչ միայն անհատ անձն, այլև հասարակությունները։ Հիմա մեր վիճակը նևրոտիզացված վիճակ է։ Բայց ի տարբերություն անհատական մակարդակի, նևրոզները խմբային մակարդակում արագ շտկելի են։
Դրական լիցքեր, որոշակի դրական ներարկումներ, փոփոխություն և մենք ականատեսը կլինենք, թե ինչ զարթոնք ու ցնծություն են ապրում մարդիկ, որ կարող են այդ մղձավանջից դուրս գալ։ Դրական փոքր փոփոխություններ, մի բան, որ ասենք, որ այս չարիքից ազատվելու դրական ինչ-որ մի քայլ տեղի ունեցավ և մենք կտեսնենք, որ մեր ժողովուրդն այնքան վատը չե,ինչքան մտածում ենք, ուղղակի մեզ դրել են զոհի կարգավիճակում, իսկ հոգեբանկան օրինհաչափույուններն այդ դեպքում աշխատում են։
Ամենաառաջին բանը, որը ես կասեի, չարիքից ազատվելն է՝ ներքին չարիքից և դուք կտեսնեք, թե ինչ ոգևորություն կլինի, թե ինչրպես մեր ժողովրդի ներքին պոտենցիալը, ռեսուրսները կսկսեն աշխատել և մենք այդ ինքնապահպանման բնազդը, որ կարծես թե կորցրել ենք, կարծես թե հաշտվել ենք արյան հետ, հայրենիքի կորստի հետ, գերիներ ունենալու հետ, անարժանապատիվ լինելու հետ, կտեսնենք, որ ո՛չ, մենք այդ ազգը չենք։ Այստեղ էլիտաների դաշտում է գնդակը։ Սովորկան քաղաքացին կարող է այդ ամեն ինչը զգալ, տառապել, հիվանդանալ, մահանալ, մենք այդ դեպքերն էլ ունենք, այս ամենը չեն կարողնում տանել մարդիկ։ Բայց մարդը լծակներ չունի կազմակերպչական ինչ-որ բաներ անելու։
Այնուամենայնիվ պետք է առաջամարտիկեր լինեն, ազգի մի պանսիոնար հատված, որը գնում է առաջ, հարիազմատիկ մարդիկ, ազնիվ նպատակներ ունեցող մարդիկ, որպեսզի մարդիկ կարողնան հավատալ։ Հիմա մարդիկ չեն ել հավատում։ Այդպիսի վերելքից հետո այս իրավիճակն է և ներկայում մարդիկ շատ պահանջկոտ են դարձել, ասում են՝ ովքե՚ր են այնտեղ կանգնած, ես գնա՞մ, թե/ չգնամ, չէ, էս մարդը կանգտնած է՝ ես չեմ գնա։ Այս ամենի մեջ մի տեսակ քմահաճ աղջկա, պահվածք եմ տեսնում։
Էլիտայի խնդիր է, պետք է էլիտան ինքնակազմակերպվի, ամբիցիաները մի կողմ դնեն, ձևակերպեն ընդհանուր նպատակներ։ Հենց, որ քաղաքական էլիտան, մտավորական էլիտան, որն էլի քնած է, չի երևում, ընդհանուր նպատակներ ձևակերպի և գոնե մի փոքր ինքնակազմակերպվի՝ մենք թռիչքի կարող ենք ականատես լինել։ Հոգեբանորեն անտարբեր թվացող, քնած ազգի թռիչքին մենք կարող ենք ականատես լինել։ Գնդակն էլիտայի դաշտում է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից հղումում։
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրենց ասած «խաղաղությունը» ՝ Եռաբլուրինն է, այնտեղ էլ բոլորը լուռ են․ Կարինե Նալչաջյան
- Պետք է իշխանությունից պահանջել, որ երկիրը պահեն, չծվատեն ու նվիրեն ուրիշին. Կարինե Նալչաջյան
- Եղեռնից առաջ եղած և այսօրվա տրամադրություններն այնքան նման են. Կարինե Նալչաջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան