Հնդկաստանը Akash հակաօդային համակարգեր կմատակարարի Հայաստանին
Հնդկաստանը Հայաստան կարտահանի հակաօդային համակարգ՝ ավելացնելով ասիական երկիր արտահանումների աճող ցանկը, որը ներառում է բազմափողանի հրթիռային կայաններ, հրետանային ատրճանակներ և մի շարք զինամթերք և անօդաչու թռչող սարքեր: Այս մասին գրում է Economic times-ը։
Նշվում է, որ Akash հակաօդային համակարգերի մատակարարումները, որոնք արտադրվում են Bharat Dynamics Limited-ի կողմից, ամենայն հավանականությամբ, շուտով կսկսվեն՝ որպես մոտավոր 600 մլն դոլարի գործարքի մաս: Համակարգն արդեն ծառայում է Հնդկաստանի զինված ուժերին։
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր հակաօդային համակարգի արտահանման պատվերի մասին, միաժամանակ այլ մանրամասներ չէր հայտնել։
Արտադրող ընկերության պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Akash-ը փոքր հեռահարության հրթիռային համակարգ է՝ խոցելի տարածքներն ու կետերը օդային հարձակումներից պաշտպանելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. Ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու
- Հնդկական The Economic Times-ը հայտնում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակի վաճառքի հնարավորության մասին
- Պապիկյանը ծանոթանում է հնդկական զենքի ցուցանմուշներին