«Նաղաշ» անսամբլը կներկայացնի Մկրտիչ Նաղաշի և Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված Ջոն Հոդյանի «Երգեր իմաստության» ժողովածուն
Դեկտեմբերի 30-ին տեղի կունենա «Նաղաշ» անսամբլի և Հայաստանի օպերայի ու բալետի ազգային թատրոնի նվագախմբի ու երգչախմբի բացառիկ համերգը։ Առաջին անգամ «Նաղաշ» անսամբլը կներկայացնի հայ բանաստեղծներ Մկրտիչ Նաղաշի և Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված Ջոն Հոդյանի «Երգեր իմաստության» ժողովածուն՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երգչախմբի հետ։
«Երգեր իմաստության» խորագրով ամանորյա բարեգործական համերգը կկայանա Հայաստանի օպերայի ու բալետի ազգային թատրոնում։
«Նաղաշ» համույթի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը հուզիչ միքս՝ նոր դասական երաժշտության համադրությամբ»։ Իսկ Rolling Stone-ը «Նաղաշ»-ի երաժշտությունը բնութագրել է որպես «նրբագեղության և մեդիտացիա»: Իսկ ֆրանսիական Trans Musicales-ն ամփոփել է ասելով. «Հոգևոր երաժշտության գեղեցկությունը ուրախության և էքստազի միախառնում է»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում ու Կանադայում հյուրախաղերին ընդառաջ՝ «Նաղաշ» անսամբլը հանդես կգա Երևանում
- «Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները
- «Նաղաշ»-ի հիմնադիր. Մենք ի զորու ենք ստեղծել նոր գործեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան