Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Նրան դիմավորել Է Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ կառավարությունից հայտնել են, որ Ն.Փաշինյանը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը և Ալիևն Լեռնային Ղարաբաղում աշնանային իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, սա նրանց հինգերորդ հանդիպումն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան