Սերբիայի նախագահը հայտարարել է երկրում իշխանությունը տապալելու փորձի մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում տեղի ունեցած անկարգությունները, որոնց մասնակիցները պահանջում են չեղարկել մեկ շաբաթ առաջ կայացած խորհրդարանական և տեղական ընտրությունների արդյունքները, դրսից Սերբիայի օրինական ընտրված կառավարությունը տապալելու փորձ է համարում:
«Սա Սերբիայի Հանրապետության պետական հաստատությունները բռնի գրավելու փորձ էր», - Ինտերֆաքսի հաղորդմամբ, ասել է Վուչիչը Pink TV-ի եթերում։
Նա նշել է, որ քվեարկության ընթացքում խախտումների մասին պնդումները բացահայտ «սուտ» են, որոնք քարոզվում են քաղաքական ընդդիմության կողմից:
Բելգրադի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ դիմելով ժողովրդին՝ նա ցուցարարներին անվանել է «հրոսակներ», որոնք չեն կարողանա ապակայունացնել պետությունը։
«Սա հեղափոխություն չէ։ Նրանք հաջողության չի հասնի։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր հանգիստ և մեղմ արձագանքը չվնասի ցուցարարներին»,- ասել է նա։
Կիրակի երեկոյան Սերբիայի ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, երբ ցուցարարները ջարդել են քաղաքի կենտրոնում գտնվող քաղաքապետարանի մուտքի պատուհանները։ Վուչիչը հայտնել է, որ ցուցարարների հետ բախումների ժամանակ երկու ոստիկան վիրավորվել է, անկարգությունների 30-ից ավելի մասնակից ձերբակալվել։
Դեկտեմբերի 17-ին Սերբիայում տեղի են ունեցել Ազգային ժողովի, ինչպես նաև Վոյվոդինայի ինքնավար շրջանի և 65 տեղական օրենսդիր ժողովների արտահերթ ընտրություններ, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Բելգրադում։
Ընտրողների մոտ 47%-ը քվեարկել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի «Սերբական առաջադիմական կուսակցության» գլխավորած կոալիցիայի օգտին։ Երկրորդ տեղում է «Սերբիան ընդդեմ բռնության» կոալիցիան՝ ձայների 23%-ով (առնվազն 63 մանդատ):
Հարակից հրապարակումներ`
- Վուչիչն ընդդիմության բողոքի ակցիաներն անվանել է Սերբիան ինքնիշխանությունից զրկելու փորձ
- Սերբիայում մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է