«Մեր ժամանակների հերոսը» Գորիսից. «Աշխարհի հայեր եկեք, վերջապես պետություն ենք դառնում»
Նախօրեին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:
«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրն է մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը Գորիսից։
Նա իր ելույթում ասել է. «Վերջապես, մենք ուզում ենք պետություն դառնալ։ Աստված հայ ժողովորդին տվել է առաքելություն, և այնքան է սեղմում, որ ի վերջո պետք է ադամանդ դառնա, պետություն դառնա։ Մենք ահա պետություն դառնալու ճանապարհին ենք։ Այսօրվա արարողությունը վկա, հերոսների ներկայությունը վկա, տարեցտարի այդ հերոսները շատանում են։ Մենք իսկապես այսպես առաջ ենք գնալու ի հեճուկս զանազան թշնամիների, որոնք մտածում են, որ Հայաստանը պետությունը չի դառնա, այլ կդառնա ... չգիտեմ ինչ։
Ես դիմում եմ աշխարհի հայերին՝ եկեք ձեր ... արդեն տեսնում եք՝ պետություն ենք դառնում, եկեք հզորացրեք ի հեճուկս ցանկացած թշնամու, որ այլևս չհամարձակվեն մեր նկատմամբ ինչ-որ բաներ մտածեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան