Դրանք լինելու են ամեն տարի, քանի դեռ ես ԱԺ նախագահ եմ․ Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին
«Պարգևավճարներն այսուհետ լինելու են սեպտեմբերի 21-ին և տարվա վերջում ՝ խնայված միջոցների շնորհիվ։ Խնայված գումարներից, բացի պատգամավորներին պարգևավճար տրամադրելուց , մենք բավականին գումար վերադարձրել ենք կառավարությանը։ Դրանք լինելու են ամեն տարի , քանի դեռ ես ԱԺ նախագահ եմ ։ Այլևս ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ պարգևավճար տալու համակարգը չի լինելու, միայն սեպտեմբերի 21-ին և տարվա վերջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը դեկտեմբերին շուրջ կես մլրդ դրամի պարգևավճար են ստացել։ Panorama.am-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց. «Մենք մեր պարգևավճարը` ինչպես նախորդ դեպքերում, ուղղել ենք բարեգործական տարբեր նախաձեռնությունների»։