Փաստացի երկու առանձին միջնորդներ ճնշում են գործադրում Հայաստանի վրա ՝ կորզելով նորանոր զիջումներ․ Աննա Կարապետյան
«ԵԱՀԿ. Ղարաբաղյան դոսյե» գիրքը արտացելել է հենց ԵԱՀԿ-ի ներքո ընթացող գործընթացները և հանգել է նրան, որ փաստացի արդեն 2023թ․-ի հունվարի դրությամբ չունենք որևէ գործընթաց ԵԱՀԿ -ի շրջանակում, փոխարենն ունենք երկու մրցակցող ՝ ռուսական և արևմտյան միջնորդություն, որոնք գործընթացը դուրս են բերել այն իրավական հիմքերից և տարիների ընթացքում ձևավորված տրամաբանված գործընթացից, որին ականտես ենք եղել»,- «Հայացք» վերլուծական կենտրոնի և «Պրոֆիլ» հրատարակչության նախաձեռնած «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառումն ասաց «ԵԱՀԿ. Ղարաբաղյան դոսյե» գրքի հեղինակ Աննա Կարապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ ռուսական և արևմտյան կողմերի միջև պայքարը սրվել է Ուկրաինայում սկսված պատերազմից։
«Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարը տեղափոխվեց նաև մեր տարածաշրջան, մասնավորապես՝ դեպի Արցախյան հակամարտություն, ինչին իրենց նպաստը բերեցին նաև ՀՀ գործող իշխանությունները։ Նրանք ամեն ինչ արեցին իբրև «փորձելով խաղալ» այդ հակասությունների վրա և դիվիդենտներ քաղել, բայց իրականում հայտնվեցին այլ իրավիճակում։ Փաստացի ակնատես եղանք այն բանի, որ այս և մյուս միջնորդական ձևաչափերը ճշնում են գործադրել և շարունակում են գործադրել Հայաստանի վրա՝ փորձելով կորզել նոր զիջումներ և այդ զիջումներն ամրագրել, որպես սեփական հաջողություն բանակցային գործընթացքում։ Իսկ մյուս միջնորդն արդեն օգտվում է առաջինի «ձեռքբերումից» և դրա հիման վրա շարունակում։ Ստացվում է, որ երկու առանձին միջնորդներ ճնշում են գործադրում Հայաստանի վրա ՝ կորզելով նորանոր զիջումներ»,- շարունակեց Կարապետյանը՝ ընդգծելով․ «Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բոլորը, տարբեր ֆորմատներով ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որպեսզի հարցերը կարգավորեն իրենց ցանկացած սցենարով»։
Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա Կարապետյանը նշեց, որ դրա մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ հասկանանք,թե Հայաստանն ինչ է ուզում և ինչ է անում այդ ուղղությամբ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան