Սա մոնոներկայացում չէ. Ավինյանն անջատել տվեց Մարությանի միկրոֆոնը
«Ավագանու ելույթների համար տրամադրվում է 5 րոպե»,- Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդհատելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի ելույթը։
Հայկ Մարությանն արձագանքեց. «Անգիր գիտեմ կանոնակարգը։
«Սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, կոնկրետ հարց ենք քննարկում։ Եթե հարցի վերաբերյալ ասելիքը սպառեցիք, ամփոփեք կարճ»,- ասաց Ավինյանը
«Շատ տարօրինակ է, որ որոշում է ընդունվել առաջվա 10 րոպեի փոխարեն, որ ամեն խմբակցությունից մեկը տարող էր 10 րոպե ելույթ ունենալ, փոխվել է 5 րոպե»,- նշեց Մարությանը։
«Խախտում եք կանոնակարգը, խնդրում եմ միկրոֆոնն անջատեք։ Ժողովուրդ ջան, չի կարելի, արտոնյալներ չկան, չի կարելի ավագանու նիստն անարգել։ Այստեղ վերին արտի ցորեն կա՞, չի կարելի 2-3 նիստ բացակայել, հետո գալ ու 40 րոպե ելույթ ունենալ»,- ասաց Ավինյանը։
Հայկ Մարությանի միկրոֆոնն անջատելուց հետո ավագանու նիստը բոյկոտեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները:
«Ես խնդրում եմ պահպանել կանոնակարգը; Սա թատրոն չէ, բեմ չէ, մոնոներկայացում չէ։ Բարի եղեք, ամբողջ կազմով եկեք, ելույթներ ունեցեք, հարցերին էլ պատասխանեք։ Իրապես թատրոն չէ, երրորդ նիստին ներկայանում են, պետք է կիլոմետրերով ելույթ ունենալ էլի, բարև ձեզ»,- ասաց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան