Թալանի նոր մեթոդ է. Քաղաքացիները՝ կայանման վճարի թանկացման մասին
Քիչ առաջ Երևանի ավագանու նիստում որոշում կայացվեց՝ Փոքր կենտրոնում մեքենաների կայանման համար տարեկան վճարը սահմանել 160 հազար դրամ։
Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց Աբովյան փողոցում՝ պարզելու քաղաքացիների կարծիքն ընդունված որոշոմնա ու դրա հնարավոր արդյունավետության մասին։ Հարցման մասնակիցների գերակշիռ մասը բացասական գնահատեցին որոշումը, համոզմունք հայտնեցին՝ որոշման արդյունքում որևէ բեռնաթափում չի լինի։
Ոմանք էլ անկեղծացան՝ ուզում են հայհոյել, բայց «զահլա» չունեն։
«Սա ըստ էության, թալանի նոր մեթոդ է։ Այն պետք է ենթադրի ոչ միայն քաղաքական, այլև քրեական պատասխանատվություն»,-ասաց հարցման մասնակից մի տղամարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենտրոնում «կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ
- Կարող ենք սպասել ևս 1, 10, 20 տարի, բայց ևս մեկ տարի կորցնե՞նք դրա վրա. Ավինյանը՝ «կարմիր գծերի» թանկացման մասին
- Ավինյանին առաջարկեցին օրակարգից հանել «կարմիր գծերը» թանկացնելու մասին նախագիծը
- Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան