ժողովուրդ սենց ու՞ր կհասնենք, որտե՞ղ է այն վերջակետը, որը ջայլամին կհուշի՝ գլուխդ հանիր․ Կարեն Բեքարյան
«Շատ կայուն, անգամ այս անկայուն աշխարհում, կարելի է քարտեզագրել դերակատարներից յուրաքանչյուրի շահը որն է, ինչ է ուզում և ինչ գործողություններ է անում։ Աննկարագրելի դժվար է քարտեզագրելը՝ Հայաստանի հանրապետության և գործող իշխանությունների քայլերը, ինչ է անում, ինչ նպատակի է ուզում հասնել։ Գրեթե անհնար է քարտեզագրել Հայաստան տեղափոխված իշխանություններն ինչ քայլեր են անում, եթե առհասարակ անում են, և ինչ արդյունք են ակնկալում»,- «Հայացք» վերլուծական կենտրոնի և «Պրոֆիլ» հրատարակչության նախաձեռնած «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով քննարմանն ասաց «Ճոճանակ» և «Խոշորացույց» գրքերի հեղինակ Կարեն Բեքարյանը։
Վերլուծաբանը, սակայն, ուշադրություն հրավիրեց այն բանին, որ առաջին հայացքից հանրությանը մատուցվում է բավականին պարզ «իրողություն» ՝ պարտված ենք, ջախջախված ենք, ցանկացած բան, որն Ադրբեջանը կդիտի որպես պրովոկացիա, կբերի նոր ռազմական ագրեսիայի, այս անգամ արդեն՝ ՀՀ-ի նկատմամբ։
«Կամ օրինակ ասում են՝ «հայեր աշխարհում՝ լինեն սփյուռքում,լինեն արցացիներ,թե հայաստանցիներ, եթե ինչ-որ ավելորդ քայլ արեցիք , որը չի հատվում խաղաղության օրակարգին, հետո կդառնաք պատասխանատու հերթական ագրեսիայի և նոր կորուստների»։ Առաջին հայացքից կարծես՝ տրամաբանական է, բայց միայն առաջին հայացքից։ Ադրբեջանը մինչև հիմա ցո՞ւյց է տվել, որ ինքն այնքան վստահելի գործընկեր է և գործընթացների նկատմամբ ունի նվիրում, որ իր գործողությունները պայմանավորվում է քո պրովոկացիա անել-չանելով, թե՞ ինքը նախագծել է իր գիծն ու հետևողականորեն գնում է առաջ։ Եթե մարդը առիթ է փնտրում որևէ թաղամասում շենքերից մեկի վրա նկարած ԼՂ-ի դրոշը կարող է իր համար առիթ լինել կամ դիտարկել որպես պրովոկացիա։ Հետևաբար ՝ առաջանում է պարզ հարց,որտե՞ղ է այն հիմնավորումը, որ երբ պատի ծակեր ես մտել, ջայլամի նման գլուխդ հողի մեջ ես մտցրել, դրանով անվտանգությանդ հարցը լուծե՞լ ես, որտե՞ղ է այս հիմնավորումը»,- ասաց Բեքարյանն ավելացնելով․
«Մեր մի հատվածը կամովին է ջայլամ դարձել, մի հատվածը տվայտանքի մեջ է ՝ջայլամ լինեն,թե ՝ոչ, էն մյուս հատվածը վախեցնում է տվայտանքի մեջ լինողներին։ Հիմա պարզ հարց․ ժողովուրդ սենց ու՞ր կհասնենք, որտե՞ղ է այն վերջակետը, որը ջայլամին կհուշի՝ կարելի է գլուխդ հանել։ Այդ վերջակետին, որ հասանք, կթողա՞ գլուխը հանի,թե արդեն գլուխը կտրված կլինի, վրեն խաբար չի լինի»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի համար կարևոր խնդիր է տարածաշրջանային հարցերը տարածաշրջանում լուծելը․ Հերմինե Մխիթարյան
- Այսօր աշխարհը գտնվում է երեք տասնամյակ տևած տրանսֆորմացիայի կրիտիկական կետում․ Արմեն Մինասյան
- Փաստացի երկու առանձին միջնորդներ ճնշում են գործադրում Հայաստանի վրա ՝ կորզելով նորանոր զիջումներ․ Աննա Կարապետյան