Կարմիր գծերի մասին160 հազար դրամների որոշումը կոնկրետ «Հանրային ձայն»-ն է անցկացրել.Հայկ Մարության
«Թե՛ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, թե՛ «Մայր Հայաստան» խմբակցությունը չեն գրանցվել, որպեսզի դեմ քվեարկեին: Եթե «Հանրապետություն» կուսակցությունը այս դահլիճում ՔՊ-ի ձախ ձեռքն է, ապա «Հանրային ձայն»-ը ՔՊ-ի աջ ձեռքն է, մնում է հասկանալ՝ ՔՊ-ն աջլիկ է, թե ձախլիկ»,- ավագանու նիստը բոյկոտելուց հետո ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը:
Նա հայտարարեց, որ կարմիր գծերի մասին160 հազար դրամների որոշումը կոնկրետ «Հանրային ձայն»-ն է անցկացրել
Հայկ Մարությանը նաև նշեց, որ թափառող շների հետ կապված խնդիրը նույնպես չեն կարողացել լուծել, քանի որ բոլոր ոլորտներում ոչ կոմպետենտ մարդիկ են, և ոչ կոմպետենտ կառավարում:
Նա երևանցիներին խոսք տվեց, որ մյուս տարի ևս շարունակելու են պաշտպանել նրանց շահերը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենտրոնում «կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ
- Ավինյանին առաջարկեցին օրակարգից հանել «կարմիր գծերը» թանկացնելու մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան