Իրանի համար կարևոր խնդիր է տարածաշրջանային հարցերը տարածաշրջանում լուծելը․ Հերմինե Մխիթարյան
2023 թ․-ը ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում բավականին լարված, անկայուն տարի էր։ Այս մասին «Հայացք» վերլուծական կենտրոնի և «Պրոֆիլ» հրատարակչության նախաձեռնած «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով քննարմանն ասաց «Ընտրված պարտություն» գրքի հեղինակ Հերմինե Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ մի շարք իրադարձություններ իրենց ազդեցություն են ունեցել տարածաշրջանային խաղաղցողների, անմիջական հարևանների արտաքին քաղաքականության հիմնական կողմնորոշիչների ձևավորման վրա։
«Չենք կարող չնշել 2020թ․-ի արցախյան պատերազմը, ինչն էապես ազդեց տարածաշրջանի բոլոր պետությունների արտաքին քաղաքականության վրա։ Բնականաբար իր ազդեցությունն ունեցավ ուկրաինական պատերազմը և ՌԴ-ի զբաղվածությունը և , իհարկե, գլոբալ աշխարհաքաղաքական առճակատումը, որը ուղղակիորեն արտացոլվեց մեր տարածաշրջանում՝ շահերի բախման տեսքով»,- ասաց Մխիթարյանը։
Հեղինակն անդրադարձավ մասնավորապես հարևան Իրանին՝ ընդգծելով, որ Իրանի համար կարևոր խնդիր է տարածաշրջանային հարցերը տարածաշրջանում լուծելը։
«Իրանի համար անցնող տարին բավականին բարդ էր։Արևմուտնք անում էր ամեն ինչ Իրանին անմիջականորեն ներգրավելու ռազմական գործողությունների մեջ։ ԻԻՀ-ի համար դրանից հետ մնալը կարևոր արտաքին քաղաքական խնդիր է, որը 2023-ին ևս դրանով առաջնորդվեցին։ Կոնկրետ հարավային Կովկասի հետ կապված Թեհրանի մոտեցումները հստակ են և վաղուց են ֆիքսված։ Իրանն իր կարմիր գծերի մասին ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է։ Խոսքը՝ տարածաշրջանում պետությունների տարածքային ամբողջականությունների և սահմանների անխախտելիության մասին է, նաև հայ-իրանական սահմանների մասին է, որը նշվեց որպես կարևորագույն խնդիր։ Խնդիր էր Արևմուտքի և Իսրայելի ներգրավածության տարածումը կանխելն է։ Թերևս սրանով է պայմանավորված Թեհրան-Երևան, Թեհրան-Բաքու հարաբերությունների ալիքաձև ընթացքը, որին ականատես եղանք 2023-ին։ Իրանի համար նաև կարևոր է տարածաշրջանային հարցերը տարածաշրջանում լուծելը»։
Տեսանյութն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր աշխարհը գտնվում է երեք տասնամյակ տևած տրանսֆորմացիայի կրիտիկական կետում․ Արմեն Մինասյան
- Փաստացի երկու առանձին միջնորդներ ճնշում են գործադրում Հայաստանի վրա ՝ կորզելով նորանոր զիջումներ․ Աննա Կարապետյան