Կան փափուկ և կոշտ մեթոդներ, թանկացնելը՝ ամենավերջում. Մեսրոպ Մանուկյան
«Երևան քաղաքն ունի կենտրոնը բեռնաթափելու խնդիր, որը լուծում է պահանջում։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ կառավարման նոր մշակույթ»,- Երևանի ավագանու նիստում ավտոկայանատեղիները թանկացնելու հարցի քննարկմանն ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա վստահ է, որ իշխանությունը՝ Երևանում ավտոկայանատեղիները թանկացնելով ու այդպես քաղաքացու գրպանը մտնելով, խցանումների հարցը չի լուծելու։
Ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը նշեց, որ խցանումները վերացնելու գործիքակազմի մեջ կա նաև ավտոկայանատեղիներ թանկացնելը, բայց դա ամենավերջում պետք է արվի։
«Կան փափուկ և կոշտ մեթոդներ։ Փափուկ մեթոդներից է նոր ավտոկայանատեղիների ստեղծումը,- ասաց նա՝ կոնկրետ նշելով վայրեր, թե որտեղ պետք է կառուցվեն դրանք։
Ըստ նրա, կարևոր է նաև հոսքերի ճիշտ կառավարումը. «Բարդ խնդիր է, բայց ես կոնկրետ լուծումներ եմ առաջարկում»։
Հաջորդ կետը, Մ. Մանուկյանի խոսքով, արժանապատիվ տրանսպորտն է։
«Ինձ արժանապատիվ տրանսպորտ բերեք, հրամցրեք»,- ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ եթե իր ասած տարբերակներն արվեն ու արդյունք չստացվի, նոր կարելի է անցնել թանկացումների։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Հանրային ձայն»-ն ապահովեց քվորում, ավագանու նիստը մեկնարկեց
- «Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել. Սուքիասյան
- Եթե «Հանրային ձայնն» իսկականից հայ ազգի թշնամին չէ, Ավինյան Տիգրան գրպանի ընդդիմությունը չէ, չպետք է մասնակցի նիստին. Հայրապետյան
- «Հրապարակ». Ավտոկայանատեղիների գները թանկացնելու նախագիծը տապալելու մեկ ճանապարհ կա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան