Եկեղեցու հետ չգործակցելը՝ խոսում է այս իշխանությունների ամբարտավանության արդեն հիվանդագին դրսևորումների մասին. Միքայել սրբազան
«Տիկին նախարարի հայտարարությունը բնորոշում է այսօրվա կառավարության և իշխանության ընդհանուր մտածելակերպն ու վարվերակերպը, որոնք հիացած են իրենք իրենցով, առաջնորդվում են միապետական, լյուդովիկոսյան սկզբունքով, կարծում են՝ պետությունն իրենք են»,- ասուլիսում ասաց Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով հարցին, որ ԿԳՄՍ նախարարա Ժաննա Անդերասյանն ասել է՝ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը, թեև դժգոհություններին, բողոքներին, չի հանվելու կրթական ծրագրից։
Սրբազանի խոսքով, չգիտեն, որ իրենք չեն պետությունը, ընդամենը ժամանակավոր մի ֆազ են, փուլ են այս պետության մեջ. «Իրենք նույնացնում են իրենց պետության հետ և այդ ամբարտավանությունը, որ բնորոշ է իրենց, բնորոշ է բոլոր հեղափոխականներին, կարծում են, պետք է հեղաշրջեն, մեզ համար անընդունելէ»։
Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ընդգծեց, որ չգործակցել հայ իրականության մեջ գոյություն ունեցող հարատև, ամենաերկար, մնայուն կառույցի՝ եկեղեցու հետ, խոսում է ամբարտավանության արդեն հիվանդագին և ծայրահեղ դրսևորումների մասին, ինչը չունեցան նույնիսկ բոլշևիկները, 1920-30-ական թվականների որոշակի խանդավառությունից հետո սկսեցին գործակցել եկեղեցու հետ՝ հասկանալով եկեղեցու դերն ու նշանակությունը ոչ միայն այստեղ, նաև սփուռքում։
«Նախարարի հայտարարությունը բացահայտում է իրենց ապուշ կեցվածքն ու քաղաքականությունը, որը հմայվածություն է, ինքնասիրահարվածություն է, հեղափոխականություն է, բայց այդ ամեն ինչի հետևում երևում է իրենց պատվիրատուների ականջները, որոնք ոչինչ չունեն հայության, հայ ազգային, պետության, պետականության հետ։ Իրենց պատվիրատուները դրսից են։ Անցած տարիներին, նաև նախորդ իշխանությունների ժամանակ, համոզում էին, որ պետք է վերատեսության ենթարկել ողջ պատմագրությունը, ազատվել պատմությանից կառչվածությունից, թոթափել կոմպլեքսները, օրինակ, կոմպլեքսներից մեկը Ցեղասպանության հետ կապվածությունն է, ու դառնալ համաշխարհային հանրության անդամներից մեկը՝ անդեմ և անդիմագիծ։
Այդ նպատակին լծված գնում են, շարունակում են գնալ, քանի այդ ընթացքը կասեցված չէ մեր հասարակության, ժողովրդի կողմից, քանի դեռ Մայր Աթոռի ձայնը լսված չէ մեր հանրության կողմից իբրև սթափեցուցիչ ձայն»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Հարակից հրապարակումներ`
- Տպավորություն է, որ փորձ է արվում պատմությունը մեզ մոտ շարադրել արտաքին պահանջներին ու ճաշակներին համապատասխան. Արշակ սրբազան
- «Հայոց պատմության» դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական, հոգևոր կյանքի պատմական կարևորագույն դեպքերը
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
- Ցավոք, կատարելագործման ժամանակ չի եղել. 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրքի հեղինակ
- 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի գոնե քարտեզները արտացոլում են թուրքական ազգայնամոլական մոտեցումները հայերի և հայերի ծագման մասին. Բադալյան
- Միքայել Բադալյան. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» գրքում սխալներն ու վրիպակները համատարած են