Կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններն անշեղորեն կատարվում են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել եմ սեպտեմբերյան ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված արցախցի երիտասարդներին:
Այն գործընթացը, որն ակցիաների համատեքստում է իրականացվում դուրս է և´ իրավական, և´ տրամաբանական հարթությունից:
Վկաների, տուժողների բացակայության պայմաններում 2-ամսյա կալանքի ենթարկված անձանց մի մասի կալանքը ևս 3 ամսով երկարացրել են:
Դատարանները խափանման միջոցը փոխելու որևէ հիմք, գործոն չեն էլ քննարկում. կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններն անշեղորեն կատարվում են:
Նպատակը պարզ է`վախեցնել մարդկանց, հատկապես երիտասարդներին, որպեսզի հեռու պահեն ակտիվության ցանկացած դրսևորումից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան