Խնդրանք կառավարությանը՝ ազատեք մեզ ձեր գնումներից, ձեր գնած տոմսերը բանի պետք չեն. Փաշիկ Ալավերդյան
«Այս տարի Ուենք 146 մեդալ, նախորդ լավագույն ցուցանիշը եղել է 106 մեդալ, այսինքը՝ մի տրվա մեջ 40 մեդալ ավելացնելն աննանախադեպ արդյունք է»,- ասուլիսում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ նշելով որ հաշվվում է միայն աշխարհի և Եվրոպայի առաջնություների մեդալները։
«Ստացվում է, որ այս տարի աշխարհի ամենլավ ֆեդերացիան եղել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, քանի որ նաև Չինաստանի հավաքականին ենք հաղթել, որն իրոք պարծենալու է»,- ասաց նա՝ նկատելով, որ երկար տարիներ մեր և աշխարհի ծնրամարտիկները չէին կարողանում պայքարել այդ պետության դեմ։
Ալավերդյանը տեղեկացրեց, որ թույլատրելի 10 ծանորդի փոխարեն 9 մարզիկով մասնակցելով ծանրամարտի ֆեդերացիանրի աշխարհի առաջնությանը, Հայաստանը հաղթող է ճանաչվել։
Ալավերդյանի խոսքով՝ ֆեդերացիան մրցումների տանում է լավագույններին, այդ պատճառով էլ հաղթում են։
Նա դժգոհեց, որ պետությունը խոչընդոտներ է ստեղծում մարզիկներին անձնագրեր տալու հարցում։
«Ես ավելի հեշտ աշխատում եմ այլ երկրների կառավարությունների, քան Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Եթե մեր տղաներին տարկետում են տալիս 4 տարով, ինչո՞ւ են անձնագիր տրամադրում ընդամենը 5 ամսով։ Եթե կասկածում եք, թե սահմանը կանցնի ու հետ չի գա, մի անգամ ստացած անձնագրով էլ կհեռանա»,-հայտնեց Փաշիկ Ալավերդյանը։
Նա տեղեկացրեց, որ անձնագրերի հետ կապված խնդիրներ միշտ են ունենում, իսկ կառավարությունը շարունակում է նույն կերպ աշխատել։
«Միայն մի անգամ աջակցեցին ու Վարազդատ Լալայանին մինչև 2025 թվականը անձնագիր տրամադրեցին։ Այսպես չի կարելի, այնքան են անելու, որ ասենք՝ ցտեսություն Հայոց աշխարհ ու գնում եմ ուրիշ տեղ աշխատեմ»,-ասաց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
Հայտնելով, որ խնդիրներ են ունենում նաև ավիատոմսերի հետ կապված՝ Ալավերդյանն ասաց. «Մի բան պետք է խնդրեմ կառավարությունից՝ ազատեք մեզ ձեր գնումներից, ձեր գնած տոմսերը բանի պետք չեն, որովհետև մտածում եք միայն էժան ձեռք բերելու մասին։ Օրինակ բերեմ՝ երիտասարդների Աշխարհի առաջնությունը Գվադալախարայում էր, 500 հազար դրամով տոմս պատվիրեցին, բայց պետք է ԱՄՆ-ով մեկնեինք, որն անգամ օդանավակայանից դուրս չգալու դեպքում վիզա է պահանջում: Արդյունքում՝ ես պարզապես ծիծաղի առարկա դարձա։ Բոլոր մրցումների ժամանակ ենք նման խնդիրների հետ բախվում»։
նա հայտնեց, որ 2024-ին ևս Հայաստանի առաջնություն չեն ծրագրում անցկացնել, որովհետև դահլիճ չունենք և եթե ուզում են, թող նախարարությունն ինքը կազմակերպի։ Նրա խոսքով՝ օլիմպիական հերթափոխի քոլեջն արդեն մի քանի տարի վերանորոգվում է ու դեռ այդպես էլ պատրաստ չէ, իսկ Եվրոպայի առաջնություն անցկացնող երկրի ֆեդերացիան իր համար դահլիճ չունի։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
- Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի հաղթող
- Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան