Երեք իմաստուն ուղտերով շարժվում են ասեղի անցքում
Միկրո քանդակագործ Ուիլարդ Ուիգանն ասեղի անցքում կերտել է երեք փոքրիկ իմաստուն մարդկանց՝ ուղտերին նստած։
BBC-ին նկարիչը պատմել է, որ քանդակներն ավելի փոքր են, քան վերջակետը։ Նա աշխատել է շունչը պահած, որպեսզի սահմանափակի ցանկացած շարժում, որը կարող էր փչացնել իր աշխատանքը:
Նա իր աշխատանքը ներկայացրել է որպես պղպջակի մեջ առանց այն պայթեցնելու քորոց մտցնել։
«Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում, և երբեմն մեզ անհրաժեշտ է տեսնել մի բան, որը մեզ որոշակի երջանկություն, հաճույք և զվարճանք կպարգևի», - ասել է հեղինակը։
Ուիլարդ Ուիգանը չորս շաբաթվա ընթացքում օրական 16 ժամ է աշխատել «Երեք փոքրիկ արքաներ» վերնագրով ստեղծագործությունն իրականություն դարձնելու համար։ Ուղտերը պատրաստված են նեյլոնից, իսկ թագերը 24 կարատանոց ոսկի են:
Նա մանրադիտակային քանդակներ է ստեղծում հինգ տարեկանից, երբ տներ էր պատրաստում մրջյունների համար:
Նկարիչը աուտիզմով հիվանդ է, և դպրոցում նրան ասել են, որ ոչ մի բանի պիտանի չի լինի։ Այսօր նա ցանկանում է պատմել իր հաջողությունների, անցած ճանապարհի մասին՝ ոգեշնչելու, որ մարդիկ գնան իրենց երաանքների հետևից։
Հարակից հրապարակումներ`
- «Միայն Էդուարդ Տեր-Ղազարյանին հաջողվեց մեծ հանճարներին տեղավորել ասեղի անցքի մեջ»
- Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը
- Հռոմի պապի անակնկալ նվերները՝ վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին