Մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք ԵԱՏՄ-ի ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա.Փաշինյան
«Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ ապահովելու ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունը չլուծված հարցերի շուրջ՝ նպատակ ունենալոց օգտվել Միության ընդհանուր էներգետիկ շուկաների առավելությունները և ներուժը»,-այդ մասին։ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով որ ԵԱՏՄ-ում մի շարք սկզբունքային խնդիրներ են կուտակվել։
Նա առանձնացրեց ընդհանուր էներգետիկ շուկայի գործունեության մոտեցումները, մեխանիզմները ներդաշնակեցնելու հիմնարար որոշումների ձեռքբերման անհրաժեշտությունը ։
«Մեկ այլ սկզբունքորեն կարևոր խնդիր է թվային տեխնոլոգիաների ներդրումը կառավարության և բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ՝ մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ»,-ասաց Փաշինյանը՝ հիշատակելով արհեստական ինտելեկտի կիրառման հնարավորությունը:
Հայաստանի վարչապետը նաև հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի համար, ինչը մարտահրավեր է Հայաստանի համար, բայց միևնույն ժամանակ բացառիկ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։
«Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտի, տարանցման և վարչարարության անխափանությունը, մենք բացառիկ հնարավորություն կունենանք զարգացնելու հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Բոլորիս համար այս դժվարին պահին մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք ԵԱՏՄ-ի ազդեցությունը առավելագույնի հասցնելու վրա՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները»։
Նա նաև ողջունեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։
«Լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Իրանի հետ առևտրային, տնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և մեզ թույլ կտա համատեղ ծրագրերի համար ամուր պայմանագրային հիմք դնել»,-հայտարարեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին.Պուտին
- Սա տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ․ Փաշինյան
- ԵԱՏՄ երկրներում արտադրվող ապրանքների համար բացվել է 90 մլն-անոց իրանական շուկան․ Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան