Ավինյանին առաջարկեցին օրակարգից հանել «կարմիր գծերը» թանկացնելու մասին նախագիծը
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը ավագանու նիստին առաջարկեց օրակարգից հանել տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12.000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամ։
«Մենք առաջարկում ենք այս տարի հանել կարմիր գծերի հարցը։ Մենք մի քանի տարբերակ ենք ներկայացրել խցանումները թեթևացնելու հետ կապված։ Չգիտեմ՝ ինչ է որոշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մեր առաջարկների վերաբերյալ, բայց ասում եմ՝ հանեք կարմիր գծերի հարցն օրակարգից»,- ասաց «Հանրային ձայն» խմբակցությանմ անդամը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Երևան համայնքում 2024 թվականին տեղական տուրքերի մասին հարցին, որն ընդհանրական հարց է, միայն չի վերաբերում կարմիր գծերին։
«Ձեր առաջարկություններն ընդունվել են, կքննարկենք, արդեն դուք ձեր կարծիքը կհայտնեք»,- ասաց Ավինյանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ միայն «Հանրային ձայնի» աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել քվորում և օրակարգի քննարկում։
Ավագանու նիստի օրակարգում կան նաև չզեկուցվող հարցեր։ Մ. Սուքիասյանն ասաց, որ երևանցու առաջ չզեկուցող հարցեր չպետք է լինեն։
«Երևանցին չգիտի, թե ում սիրուն աչքերի համար են հողի նշանակությունը փոխում ու տալիս հնարավորություն հերթական բարձրահարկը կառուցել, քաղաքը տձև մեծացնել, տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անել, հետո ասել՝ եկեք կենտրոնում սահմանափակենք, նոր ավտոբուսներ առնենք, քանի որ պետք է կառուցենք շենքեր, շենքեր։
Չզեկուցվող հարցերն անընդունելի են մեզ համար»,- ասաց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը, սակայն «Հանրային ձայն»-ը մտավ նիստերի դահլիճ՝ ապահովելով քվորում։
Հարակից հրապարակումներ`
- «Հանրային ձայն»-ն ապահովեց քվորում, ավագանու նիստը մեկնարկեց
- «Դուք ազգի դավաճան եք։ Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես». «Մայր Հայաստանի» անդամ
- «Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել. Սուքիասյան
- Եթե «Հանրային ձայնն» իսկականից հայ ազգի թշնամին չէ, Ավինյան Տիգրան գրպանի ընդդիմությունը չէ, չպետք է մասնակցի նիստին. Հայրապետյան
- «Ժողովուրդ». Եթե ընդդիմադիրները ողջ կազմով չգնան Երևանի ավագանու նիստին, ապա քվորում չի լինի, և նիստը կտապալվի
- Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ