Այսօր աշխարհը գտնվում է երեք տասնամյակ տևած տրանսֆորմացիայի կրիտիկական կետում․ Արմեն Մինասյան
«Գալիք տարում շուրջ 40 երկրում սպասվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Այս երկրների մեծ մասում կա հայկական համայնք, հետևապես՝ հայկական թեման կլինի բոլորի օրակարգում, սակայն որքանով դա կանռնչվի Հայաստանին կամ Հայաստանի շահին, դժվար է ասել »,- «Հայացք» վերլուծական կենտրոնի և «Պրոֆիլ» հրատարակչության նախաձեռնած «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով քննարմանն ասաց «Պրոֆիլ Մեդիա» ընկերության տնօրեն Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է Հայաստանը գլոբալ խաղաղացողների համար սուբյեկտ։
Վերլուծաբանի խոսքով՝ աշխարհը դինամիկ տրանսֆորմացիայի փուլում է գտնվում, որը սկսվել է դեռևս 90-ականների սկզբից։
«Երբ սառը պատերազմն ավարտվեց հեռու նայողները հասկանում էին, որ համակարգն ի վիճակի չէ այլևս սպասարկել ձևավորված աշխարհի պահանջները ՝ առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Այսօր աշխարհը գտնվում է երեք տասնամյակ տևած տրանսֆորմացիայի կրիտիկական կետում։Որևէ մեկն այլևս ոչինչ չի թաքցում, բոլորը լեգիտիմացնում են ուժի, հարկադրանքի կիրառումը, դիրքավորվում են, որպեսզի ապագա աշխարհում ավելի ցանկալի խաղի պայմաններ ու կանոններ ունենան»,- ասաց Մինասյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին