«Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
«Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով հանդիպում նախարար կամ փոխնախարարի հետ։
«Տեղեկացանք, որ «Գոյ» թատրոնի տնօրենը Սարգիս Չոլոյանին դեկտեմբերի 25–ին ազատվել է աշխատանքից և երեք ժամ չանցած նշանակվել է մեկ այլ տնօրեն՝ Կարեն Սիմոնյան։
Այսօր առավոտյան գնացինք թատրոն, որպեսզի հանդիպենք նոր տնօրենի հետ։ Աշխատավայրում չէր։ Սպասեցինք մի քանի ժամ, չկար, որոշեցիքն ամբողջ կոլետիվով գալ նախարարության՝ հասկանալու, թե ով է Կարեն Սիմոնյանը, ինչ նպատակով է նշանակվել թատրոնի տնօրեն, ինչ ծրագրեր, մտահղացում ունի մեր թատրոնի հետ կապված»,- ասաց թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը։
Նա նշեց, որ թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից առանց զգուշացվելու այդ մասին, ինչը նաև օրենքի պահանջ է։
«Այսինքն ամեն ինչ աչվել է ոչ օրինական»,- ասաց Թոփալյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան