Իրանը պատասխան գործողություններով է սպառնում Իսրայելին
Իրանը Իսրայելի գործողությունները համարում է ահաբեկչական գործողություն, որի արդյունքում Սիրիայում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) խորհրդական Սեյյեդ Ռազի Մուսավին և իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների դիմել։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին Telegram ալիքում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Նասեր Քանանին։
Իրանական Tasnim պետական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը սպանվել է Սիրիայի Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով: Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին պարզաբանել է, որ Իսրայելը երեք հրթիռ է արձակել այն տան վրա, որտեղ ապրել է խորհրդականը։ ԻՀՊԿ-ն հաստատել է Մուսավիի մահը։
«Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է իսրայելական ռեժիմի ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է Դամասկոսի Զեյնաբիե բնակելի թաղամասում Իրանի հակաահաբեկչական խորհրդականներից գեներալ Սեյեդ Ռազի Մուսավիի նահատակությանը»,-ասված է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Քանաանին Իսրայելի գործողություններն անվանել է «վախկոտ» և նշել, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում համապատասխան ժամին և վայրում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ գործողությանն ի պատասխան»։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն համարում է, որ ռուսական բանակը Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության երաշխավոր է
- Fox. Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ԶՈՒ-ի վրա հարձակումների թիվը հոկտեմբերի 17-ից հետո ավելացել է՝ հասնելով 73-ի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին