Իրանի նախագահի՝ Թուրքիա հետաձգված այցը կկայանա հունվարի սկզբին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 4-ին կարող է այցելել Թուրքիա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Hürriyet թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ այցը կկայանա նշանակված օրը, եթե փոփոխություններ չլինեն։ Ռաիսիի Թուրքիա այցն արդեն մեկ անգամ հետաձգվել էր։
Ըստ թերթի՝ եթե իրանի նախագահը գա, ապա բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի ահաբեկչության դեմ պայքարը։ Այս հարցը վերջին օրերին բուռն քննարկվում է Թուրքիայում՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հարձակումների հետևանքով թուրք 12 զինվորների մահվան հետ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահը ԱՄՆ-ին Համարում է « աշխարհում ժողովրդավարության ամենախոշոր ոտնահարողը»
- Իրանի նախագահը կոչ է արել 50 երկրների ղեկավարներին ճնշում գործադրել Իսրայելի վրա
- Իրանի նախագահը մահմեդական երկրներին կոչ է արել զինել պաղեստինցիներին
- Իրանի նախագահը Սաուդյան Արաբիա գագաթնաժողովի է ժամանել պաղեստինյան կեֆֆիե շարֆով
- Իրանի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները
- Թուրքական լիրան թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային ցածր մակարդակը