«Փաստ». Հայ գործարարների ասոցիացիան կազմակերպելու է բիզնես հանդիպումների շարք
«Փաստ» թերթը գրում է.
«2019 թվականին հիմնադրված Հայ գործարարների ասոցիացիայի նպատակն էր աշխարհի հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծել: Այս մի քանի տարվա ընթացքում գաղափարի շուրջ համախմբվել են հայազգի բազմաթիվ գործարարներ, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել միմյանց հետ, և հիմա էլ շարունակական աշխատանք են տանում դրանց զարգացման և ամրապնդման ուղղությամբ:
Հատկապես կարևոր է, որ Հայ գործարարների ասոցիացիան միավորում է ամբողջ աշխարհի հայ գործարարներին մեկ աշխատանքային միջավայրում և ներգրավում է նրանց Հայաստանի բիզնես նախագծերում ներդրումներ իրականացնելու համար: Ի դեպ, ասոցիացիայի կողմից ստեղծվել է «հայկական LinkedIn» բիզնեսի համար, որտեղ ողջ աշխարհի գործարարները կարող են գրանցվել և հաստատել բիզնես կապեր: Մեր ունեցած տեղեկություններով, ի թիվս տարաբնույթ այլ ծրագրերի, Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը պարբերաբար կազմակերպելու է բիզնես հանդիպումների շարք գործարարների, ստարտափերի հիմնադիրների և բիզնես ներկայացուցիչների հետ:
Յուրաքանչյուր հինգշաբթի հանդիպումների ժամանակ կքննարկվեն բիզնես գաղափարներ, մասնակիցները կփոխանակվեն խորհուրդներով կամ կապերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։