«Դուք ազգի դավաճան եք։ Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես». «Մայր Հայաստանի» անդամ
«Ձեր ներս մտնելը կլինի դավաճանություն»,- Երևանի ավագանու նիստին ընդառաջ՝ դիմելով նիստերի դահլիճ մտնող ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, ասացին «Մայր Հայաստան» խմբակցությա անդամները։
«Հանրային ձայն»-ի անդամները լրագրողների հարցերին չպատասխանեցին, միայն ասացին. «Մենք մի հատ մտնենք նիստին, ուշանում ենք, դուրս գալուց կպատասխանենք»։
««Հանրային ձայնն իր շնությունը նորից արեց՝ ապահովելու երևանցու թալանը։ Տիգրան Ավինյանն ընտրվել է «Հանրային ձայնի» կողմից քվորում պահովելու շնորհիվ, հիմա էլ մտել են քվորում ապահովելու, որպեսզի Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանն առանց խոչընդոտի կարողանան իրականացնել հերթական թալան։
Հերիք է խաղաք ընդդիմություն, իբր երևանցու շահերն եք պաշտպանում»,- նրանց հետևից գոռաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը։
«Հերթական դավաճանությունն արեցին։ Դուք ազգի դավաճան եք։ Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես, դու վճարված ես, որպեսզի ընդդիմություն խաղաս։ Համոզված եմ՝ իրենց նախապես գրած սցենարով այժմ Դոգը խաղում է գրպանի ընդդիմություն»,- ասավց Ն. Հայրապետյանը։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց. «Բոլորդ ականատես եղաք, թե որ քաղաքական ուժն ապահովեց քվորում։ Հետագա հնարավոր թանկացումների պատասխանատվությունը իշխանությունների հետ հավասարաչափ կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը։ Արձանագրեցինք, որ ընդունվելիք թանկացումները դեկտեմբերի 31-ի գիշերը երևանցիներին մատուցելու են նվեր թանկացումների տեսքով»։
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը։
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել. Սուքիասյան
- Եթե «Հանրային ձայնն» իսկականից հայ ազգի թշնամին չէ, Ավինյան Տիգրան գրպանի ընդդիմությունը չէ, չպետք է մասնակցի նիստին. Հայրապետյան
- «Ժողովուրդ». Եթե ընդդիմադիրները ողջ կազմով չգնան Երևանի ավագանու նիստին, ապա քվորում չի լինի, և նիստը կտապալվի
- Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան